Author Archives: admin

Բնակարանների վարձերի և կոմունալ վճարների փոխհատուցումից արդեն օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով  միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։«Ինչ վերաբերում է 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է վարձավճարների և կոմունալ վճարների համար, այս շաբաթ ևս ունեցել ենք վճարումներ։ Արդյունքում՝ ծրագրից արդեն ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ընդլայնում է արտադրությունը Հնդկաստանում

Ճապոնական Toyota Motor Corporation ավտոարտադրողը մտադիր է ընդլայնել իր արտադրական հզորությունները Հնդկաստանում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ մեջբերելով ընկերության գործադիր փոխնախագահ Յոիչի Միյաձակիին: «Toyota-ն հասել է ամբողջ հզորության օգտագործմանը Հնդկաստանում և սկսում է իր ընդլայնման գործընթացը: Կորոնավիրուսի համավարակից ի վեր հնդկական ավտոմոբիլային շուկան զգալիորեն աճել է այլ երկրների համեմատ, ինչն այն ավելի գրավիչ է դարձրել», – ասել է գործարարը: Նրա ...

Կարդալ ավելին »

Կարմրուկով վարակվելու ինտենսիվությունը նվազել է

Հայաստանը 2007 թվականից համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր։ Այսինքն՝ Հայաստանում կարմրուկի տեղական շրջանառություն չի գրանցվում։ Հրավիրած ասուլիսին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում կարմրուկի պատվաստումների մակարդակն այնքան բարձր է, որ այդպիսի ցուցանիշ է գրանցվել։«Իհարկե, ամեն տարի ունենում ենք բերովի դեպքեր և դրանք տեղային որոշակի բռնկման պատճառ են ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Այդ մասին գրում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։ Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք  մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իզինված ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը: ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։Նշվում է, որ ցանկում ներառված ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ

Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների ընթացքում աճել է 55%-ով։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Հայաստանից արտահանումն աճել ...

Կարդալ ավելին »

ԵԶԲ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

Հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ ԵԶԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ $20 մլն ընդհանուր անվանական ծավալով, $1000 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Դրանցով թույլատրվել է ...

Կարդալ ավելին »

9 մշակութային կենտրոնների դրամաշնորհ է տրամադրվել Creative Armenia-ից

Creative Armenia-ն նշում է իր հեղինակային Artbox Hub ծրագրի հաջող ավարտը, որն ամփոփվում է 15 մշակութային հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող եզրափակմամբ և 9 հաստատությունների ընդհանուր €250 000 եվրոյի չափով դրամաշնորհի տրամադրմամբ՝ ակտիվացնելու իրենց մշակութային կենտրոնները։ Դրամաշնորհի արժանացած 9 հաստատություններն են՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկն» է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է: Հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Եվ վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը` 7 միավոր: Հայաստանի առաջնության ...

Կարդալ ավելին »
ajax-loader