9 մշակութային կենտրոնների դրամաշնորհ է տրամադրվել Creative Armenia-ից

Creative Armenia-ն նշում է իր հեղինակային Artbox Hub ծրագրի հաջող ավարտը, որն ամփոփվում է 15 մշակութային հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող եզրափակմամբ և 9 հաստատությունների ընդհանուր €250 000 եվրոյի չափով դրամաշնորհի տրամադրմամբ՝ ակտիվացնելու իրենց մշակութային կենտրոնները։

Դրամաշնորհի արժանացած 9 հաստատություններն են՝

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Kitchen Lab

Կողբի գեղարվեստի դպրոց

Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան

Քաջարանի մշակույթի պալատ

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

2023 թվականի հունիսից հուլիս ամիսների ընթացքում 15 մշակութային հաստատություններ ավարտեցին Artbox Hub-ի աքսելերացիոն ծրագիրը՝ աշխատելով միջազգային բարձրակարգ մենթորների հետ աշխարհահռչակ մշակութային հաստատություններից, ինչպիսիք են Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնը, Միացյալ Թագավորությունների Tate-ը, Ավստրիայի Ars Electronica Center-ը և ոչ միայն։

Ծրագրի և մշակութային հաստատությունների մասին, ովքեր ավարտել են Creative Armenia-ի ծրագիրը, կարող եք իմանալ ավելին մեր կայքում՝ https://www.artbox.am/hy/story/hub-grant-announcement

Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:

ajax-loader