Բնակարանների վարձերի և կոմունալ վճարների փոխհատուցումից արդեն օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով  միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։

Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

«Ինչ վերաբերում է 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է վարձավճարների և կոմունալ վճարների համար, այս շաբաթ ևս ունեցել ենք վճարումներ։ Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 41 հազար 611 հայրենակից»,-հավելել է Մանուչարյանը։

ajax-loader