ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ

Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների ընթացքում աճել է 55%-ով։

Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Հայաստանի կառավարությունը հետագայում մտադիր է օգտագործել բոլոր գործիքները՝ ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների հետ փոխադարձ առեւտրում այս դրական դինամիկան պահպանելու համար»,- ասել է Մհեր Գրիգորյանը։

ajax-loader