Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Կանադայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մելանի Ջոլին շրջել է նաև Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։