Tag Archives: արտաքին գործեր

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

Կարդալ ավելին »

Կանադայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Կանադայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մելանի Ջոլին շրջել է նաև Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը

Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։  Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։   Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի ...

Կարդալ ավելին »
ajax-loader