Tag Archives: կանադա

Կանադայի եվրասիական առևտրի պալատի պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան

Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։ Ինչպես հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։ «Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, ...

Կարդալ ավելին »

Կանադայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Կանադայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մելանի Ջոլին շրջել է նաև Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։

Կարդալ ավելին »

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան բացմանը

այ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, ...

Կարդալ ավելին »

Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպայի խորհրդի` անվտանգության և քաղաքական հարցերի կոմիտեն հաստատել է Կանադայի առաջարկը` աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեջ Կանադայի ներդրումը նշանակալի է: Նաև նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և այլ երկրներ իրենց քաղաքացիներին արգելել են մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 ...

Կարդալ ավելին »
ajax-loader