Վարչապետը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ․ տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ վարչապետը սահմանապահ ուղեկալում ծանոթացել է ծառայողների համար ստեղծված պայմաններին:

Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։
Սյունիքի մարզպետարանում վարչապետին ներկայացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վարչապետը Կապանում նաև ծանոթացել է բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրին։

ajax-loader