Tag Archives: ԱԱԾ

ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և ...

Կարդալ ավելին »

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կգործի նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց ԱԱԾ-ում ներդնել պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով ...

Կարդալ ավելին »

Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականը հանդիպել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։  Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ HoM and the Political Advisor of EUSR met with ...

Կարդալ ավելին »

Էդգար Հունանյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդգար Հունանյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

Կարդալ ավելին »

Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցները աշխատանքի են ընդունվելու Հայաստանի ԱԱԾ-ում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 12-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին աշխատանքի տեղավորելու մասին օրենքում փոփոխություններին։ Նրանք կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության նմանատիպ կառույցում։ Այսպես, պետական ​​լիազոր մարմնում թափուր պաշտոնի դեպքում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց պետք է հիմք տրվի ծառայությունը շարունակելու (Հայաստանում): ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ է տնտեսել. այն կուղղվի պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմա¬նավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված  միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել:

Կարդալ ավելին »

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը

այաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ...

Կարդալ ավելին »
ajax-loader