Tag Archives: ԱԱԾ

Վարչապետը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ․ տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ վարչապետը սահմանապահ ուղեկալում ծանոթացել է ծառայողների համար ստեղծված պայմաններին: Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։Սյունիքի մարզպետարանում վարչապետին ներկայացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վարչապետը ...

Կարդալ ավելին »

Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, ՊՊԾ և այլ կառույցների աշխատակիցներ

Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը փաստաբանի հաղորդման հիման վրա իրականացվող նախաքննությունը հանձնարարել է ԱԱԾ-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ ...

Կարդալ ավելին »

Տեղի գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Կարդալ ավելին »

ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ հիփոթեքային ծրագրից

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ «Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա դիմելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ ...

Կարդալ ավելին »

Իմանալով բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝ ինքս եմ զանգել ԱԱԾ․ Միհրան Պողոսյանի հայտարարությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՀՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքի հետ: «Սույն թվականի մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին՝ անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային ...

Կարդալ ավելին »

Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց է տեղափոխվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառած 43.036.149 դրամ վնաս․ ԱԱԾ

2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի ...

Կարդալ ավելին »
ajax-loader