ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ հիփոթեքային ծրագրից

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

«Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա դիմելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 157 միլիոն դրամ»,- ասաց Հարությունյանը։

ajax-loader