2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ...
Կարդալ ավելին »Tag Archives: հիփոթեք
Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և ...
Կարդալ ավելին »Էսկալացիա և հիփոթեք․ ԿԲ-ն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը
Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ: Առաջինը՝ էսկալացիայի ռիսկերն են աշխարհաքաղաքական բարձր անորոշության պայմաններում։ Երկրորդը՝ հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերն են։ Այդ մասին նշվում է վերջերս հրապարակված «Ֆինանսական կայունությունը 2023 թվականին։ Զարգացում և ռիսկեր» հաշվետվությունում, որտեղ կենտրոնական բանկը ներկայացրել է բանկային համակարգի ընթացիկ զարգացումներն ու հնարավոր ռիսկերը և սթրես-թեստերի միջոցով գնահատել այդ ռիսկերին ...
Կարդալ ավելին »Գերանբնական հիփոթեքի աճ՝ Ռուսաստանում, արտոնյալ պայմանների շնորհիվ
Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովն հաըտարարել է, որ 2023 թվականին հիփոթեքային վարկավորման 35 %-ոց աճը «գերանբնական երեւույթ է»։ «Նման տեմպերը չեն կարող պահպանվել երկար ժամանակ: Ինձ թվում է, որ ֆինանսների նախարարությունը դրա համար բավարար ռեսուրսներ չունի»,- Դանիլովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով` Ռուսաստանի բանկը մտահոգված է ոչ այնքան արտոնյալ հիփոթեքային վարկերի ծավալով, որքան ...
Կարդալ ավելին »Մարզերում ևս կրճատվում է հիփոթեքի եկամտահարկի վերադարձը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն աստիճանաբար հանելու է հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձի համակարգը
առավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը՝ հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի մասին
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է ...
Կարդալ ավելին »ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ հիփոթեքային ծրագրից
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ «Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա դիմելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ ...
Կարդալ ավելին »Պետությունը 2,5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար
ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ...
Կարդալ ավելին »