Tag Archives: ԵՊՀ

Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։ Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց: Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ն դարձավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ

Այսօր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհրդի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի պետական համալսարան հիմնադրամի՝ Միությանն անդամակցելու հարցը։ Հեռավար նիստին մասնակցում էին Խորհրդի անդամ 5 ընկերությունների ներկայացուցիչները և Միության աշխատակազմը։ Հայաստանի hանքագործների և մետալուրգների միության խորհրդի կազմում են ԶՄՊԿ, Ագարակի ՊՄԿ, Լիդիան Արմենիա, Թեղուտի ՊՄՀ և Կապանի ԼՀԿ ընկերությունները։ Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել ...

Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքով

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն։ Նշվում է, որ Քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 ...

Կարդալ ավելին »

Պայթյուն՝ ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։ «Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։ Միսակյանը նաև տեղեկացրել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-Ն իր ուսուսմնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին

Երևանի պետական համալսարանը, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, Բյուրականի ուսումնաարտադրական բազայում արդեն տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ «Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացվել. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը: Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ն կունենա առկա ուսուցմամբ 2147 ուսանող․ թափուր է մնացել 1042 տեղ

Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները: Այս պահին առկա տվյալներով՝ Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով: Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը: Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այն կընդունի 218 ուսանողի:

Կարդալ ավելին »
ajax-loader