Պայթյուն՝ ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։

Միսակյանը նաև տեղեկացրել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ajax-loader