Tag Archives: զոհ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 5 հազարը, վիրավորվել է ավելի քան 15 հազար մարդ։ Տվյալները տրամադրել է պատեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում ագրեսիայի սկզբից ի վեր սպանվածների թիվը հասել է 5 087-ի, այդ թվում՝ 2 055 երեխա,        1 119 կին և 217 տարեց մարդ, վիրավորվել է 15 273 քաղաքացի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 160 հանցագործություն. գրանցվել է 58 վթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 76 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և ...

Կարդալ ավելին »

Պաղեստինը հայտնել է, որ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը վերջին հակամարտության ընթացքում հասել է 3300-ի։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ-Քայլան։ «Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով կա ավելի քան 3300 զոհ։ Գազայի հատվածում կա դեղորայքի խիստ պակաս․․․ Ջրանջատումները և կոյուղու համակարգի վիճակի վատթարացումը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը», – ասված է Առողջապահության նախարարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի հարձակման ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 5 վթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարած։ Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, հոգեկան ներգործության և դրամանենգության՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու ...

Կարդալ ավելին »

Բանգկոկում 14-ամյա դեռահասի կողմից իրականացված հրաձգության հետևանքով կա 3 զոհ

Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ 14-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգկոկի Siam Paragon շքեղ առևտրի կենտրոնում։ Կրակոցներ լսելուց հետո մարդիկ սկսել են փախչել առևտրի կենտրոնից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ 14-ամյա պատանին հարցաքննվում է։ Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը միջադեպից հետո գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ ...

Կարդալ ավելին »

Մարդասիրության ոլորտում ակտիվ հայ առաջնորդը հայտնվել է զոհի կարգավիճակում. Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել

Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի՝ նրա զավակները հանդես են եկել հայտարարությամբ: հայտարարությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը: Այն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել  նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

Մեքսիկայի Սիուդադ Մադերո քաղաքի եկեղեցիներից մեկի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 49 մարդ՝ հոսպիտալացվել։ Զոհերի շարքում կա 2 երեխա։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Տանիքի փլուզման պահին պատարագին ներկա էր շուրջ 100 մարդ։ Միջադեպից հետո տասնյակ մարդիկ եկեղեցու ներսում հայտնվել են ծուղակում։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ միասին, ...

Կարդալ ավելին »

Արցախում այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: «Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ

Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։ Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader