Tag Archives: զոհ

Մարդասիրության ոլորտում ակտիվ հայ առաջնորդը հայտնվել է զոհի կարգավիճակում. Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել

Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի՝ նրա զավակները հանդես են եկել հայտարարությամբ: հայտարարությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը: Այն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել  նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

Մեքսիկայի Սիուդադ Մադերո քաղաքի եկեղեցիներից մեկի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 49 մարդ՝ հոսպիտալացվել։ Զոհերի շարքում կա 2 երեխա։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Տանիքի փլուզման պահին պատարագին ներկա էր շուրջ 100 մարդ։ Միջադեպից հետո տասնյակ մարդիկ եկեղեցու ներսում հայտնվել են ծուղակում։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ միասին, ...

Կարդալ ավելին »

Արցախում այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: «Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ

Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։ Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը տուժել են։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Կայծակի հարվածները տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ին, երբ երկու ժամվա ընթացքում նահանգի տարածքում արձանագրվել է կայծակի առնվազն 61 000 հարված։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Բենգալյան ծոցում ցիկլոնների պատճառով երկրի արևելքում եղանակի վատթարացման և հորդառատ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:  Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այդ մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում ...

Կարդալ ավելին »

Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում (ԱԻԿ): «Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու մարմին, որոնք հանձնվել են համապատասխան հաստատություններին՝ նրանց ինքնությունը պարզելու համար», – հայտնել են գերատեսչությունում։ ԱԻԿ-ում պարզաբանել են, որ մարմինները հայտնաբերվել են Վահդաթ քաղաքում։ Նաև Խաթլոնի մարզում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

այաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ...

Կարդալ ավելին »
ajax-loader