Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

Մեքսիկայի Սիուդադ Մադերո քաղաքի եկեղեցիներից մեկի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 49 մարդ՝ հոսպիտալացվել։ Զոհերի շարքում կա 2 երեխա։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Տանիքի փլուզման պահին պատարագին ներկա էր շուրջ 100 մարդ։ Միջադեպից հետո տասնյակ մարդիկ եկեղեցու ներսում հայտնվել են ծուղակում։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ միասին, մոտակայքի բնակիչները նույնպես բահերով և քլունգներով փորձել են հեռացնել փլատակները և հանել մարդկանց։

ajax-loader