Բանգկոկում 14-ամյա դեռահասի կողմից իրականացված հրաձգության հետևանքով կա 3 զոհ

Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ 14-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

L2QPUBHPARPFJMAVGS4QHUPQTQ.jpg (496 KB)

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգկոկի Siam Paragon շքեղ առևտրի կենտրոնում։ Կրակոցներ լսելուց հետո մարդիկ սկսել են փախչել առևտրի կենտրոնից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

14-ամյա պատանին հարցաքննվում է։

Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը միջադեպից հետո գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ մտահոգություն հայտնելով հանրային անվտանգության առնչությամբ։

siam-paragon-shooting-1.jpg (1.42 MB)

Reuters-ը հիշեցնում է, որ Թաիլանդում հրաձգության դեպքերը հազվադեպ չեն․ 2022 թ․-ին ոստիկանության նախկին սպան դանակով և հրազենով հարձակվել էր մանկապարտեզի վրա՝ սպանելով 22 երեխայի։ Իսկ 2020 թ․-ին մի զինվոր հրաձգություն էր իրականացրել 4 տարբեր վայրերում՝ սպանելով 29 մարդու, վիրավորելով 57-ին։

ajax-loader