Պաղեստինը հայտնել է, որ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը վերջին հակամարտության ընթացքում հասել է 3300-ի։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ-Քայլան։

«Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով կա ավելի քան 3300 զոհ։ Գազայի հատվածում կա դեղորայքի խիստ պակաս․․․ Ջրանջատումները և կոյուղու համակարգի վիճակի վատթարացումը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը», – ասված է Առողջապահության նախարարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում կա 1400 զոհ։ Առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։ 

ajax-loader