Tag Archives: նիստ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը

Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկում է BRICS-ի երկրների  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նախարարական նիստում նախագահում է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը։ Հանդիպումը հիմքեր կնախապատրաստի BRICS-ի գագաթնաժողովի համար, որը կկայանա օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում։ Հունիսի 2-ին տեղի կունենա «BRICS-ի բարեկամների» հանդիպումը։ Դրան կմասնակցեն BRICS-ի երկրների և Գլոբալ հարավի ևս 15 ...

Կարդալ ավելին »

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է մայիսի 23-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովին կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ազգային ժողովը նաև կընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների երկու թեկնածուների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի երկու թեկնածուների, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է մայիսի 2-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ՝ Սամարղանդում

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենում Սամարղանդում, սկսվել է Համագործակցության  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով բանակցություններով, որոնք բացել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սայիդովը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Մեր հանդիպումը բացում է ԱՊՀ շրջանակներում 2023 թվականին նախատեսված կարևոր միջոցառումների ծրագիրը, որը խոստանում է լինել շատ հագեցած: Մեր հանդեպ ծառացած են մեծ խնդիրներ. է՛լ ավելի միավորելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք հասնել ...

Կարդալ ավելին »

Արտահերթ նիստ միության առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, նորընտիր նախագահ Վարդան Ջհանյանի հրավերով օրերս տեղի ունեցավ միության արտահերթ նիստ, որին ներկա էին միության անդամ 16 ընկերություն։ ՀՄՄ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը ներկայացրեց Միության գործունեության առաջիկա 5 տարիների տեսլականը և կառուցվածքը, նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Մասնակիցները հանդես եկան առաջարկներով։ Ապա բաց քվեարկությամբ ընտրվեցին Ընդհանուր ժողով, Վերստուգիչ հանձնաժողով և հանրային կապերի գծով տնօրեն։ Քննարկվեցին ոլորտին ...

Կարդալ ավելին »
ajax-loader