Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է մայիսի 23-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովին կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Ազգային ժողովը նաև կընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների երկու թեկնածուների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի երկու թեկնածուների, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեկ անդամի։

Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:

ajax-loader