ՀՀ ազգային ժողովը շարունակում է մայիսի 2-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունները։
Այնուհետև խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: