Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը

Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկում է BRICS-ի երկրների  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Նախարարական նիստում նախագահում է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը։ Հանդիպումը հիմքեր կնախապատրաստի BRICS-ի գագաթնաժողովի համար, որը կկայանա օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում։

Հունիսի 2-ին տեղի կունենա «BRICS-ի բարեկամների» հանդիպումը։ Դրան կմասնակցեն BRICS-ի երկրների և Գլոբալ հարավի ևս 15 պետությունների արտգործնախարարները։ Դրանց թվում կան միավորմանն անդամակցելու ձգտող երկրների ներկայացուցիչներ։

Ի թիվս այլ հարցերի, BRICS-ի երկրների արտգործնախարարաները ծրագրում են քննարկել նաև միջազգային հարաբերությունները, միավորման ընդլայնման, աֆրիկյան օրակարգի, միասնական արժույթի հարցերը:

ajax-loader