ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ՝ Սամարղանդում

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենում Սամարղանդում, սկսվել է Համագործակցության  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով բանակցություններով, որոնք բացել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սայիդովը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Մեր հանդիպումը բացում է ԱՊՀ շրջանակներում 2023 թվականին նախատեսված կարևոր միջոցառումների ծրագիրը, որը խոստանում է լինել շատ հագեցած: Մեր հանդեպ ծառացած են մեծ խնդիրներ. է՛լ ավելի միավորելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք հասնել ծրագրված նպատակներին», – ասել է Սայիդովը։

Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախագիծը ներառում է 11 հարց, որոնք ընդգրկում են ԱՊՀ շրջանակներում համագործակցության լայն սպեկտր: Ենթադրվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ,  կքննարկեն ԱՊՀ ձևաչափով բազմապլան փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Նիստին ներկա է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

ajax-loader