Tag Archives: ԵՄ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն զարգանում են նաև անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ԵՄ առաքելությունը ծրագրում է երեք նոր կետ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵՄ-ի հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

 Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ...

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանը ցանկանում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Վերջին տարիները ցույց տվեցին, որ (խմբ.՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև) սերտ գործընկերությունը կարևոր է, բայց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին այլևս ոչ ոք չի ցանկանում ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն», – հայտարարել ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարդալ ավելին »

Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել. ԵՄ դեսպան

2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո հայկական կողմից հստակ խնդրանք է ներկայացվել տեղակայել դիտորդական առաքելություն Հայաստանում, հստակ համաձայնագիր կա՝ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որևէ ռազմական բաղադրիչ չկա։ Ցանկացած անկախ երկիր իրավասու է հրավիրել դիտորդներ։ Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա նշեց, որ դիտորդները դեռ ամբողջ թափով չեն գործում, ...

Կարդալ ավելին »

Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է․ ԱԳ փոխնախարարը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին: «Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է՝ ...

Կարդալ ավելին »

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային ...

Կարդալ ավելին »

Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը․ ԵՄ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի հարձակման առնչությամբ։ Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին, մասնավորապես, գրել է․ «ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով  հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ...

Կարդալ ավելին »
ajax-loader