Tag Archives: Նոր Արեշ

Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և կրակայրիչ վառելու հետևանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «2024 թվականի փետրվարի 5-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, ...

Կարդալ ավելին »

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու դի

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տների փլատակներից  դուրս է բերվել 2 քաղաքացու՝ տղամարդու և կնոջ դի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ. ՔԿ

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այդ մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում պայթյունից փլուզված տան փլատակներից 2 մարդ է դուրս բերվել

 Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին․նրանք ողջ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Աշխատանքներ են տարվում՝ հասկանալու, թե արդյոք կան այլ տուժածներ։  Անդրադառնալով պայթյունի ...

Կարդալ ավելին »

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է  որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Նա նշեց, որ  11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Կարդալ ավելին »
ajax-loader