Նոր Արեշում պայթյունից փլուզված տան փլատակներից 2 մարդ է դուրս բերվել

 Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին․նրանք ողջ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Աշխատանքներ են տարվում՝ հասկանալու, թե արդյոք կան այլ տուժածներ։ 

Անդրադառնալով պայթյունի պատճառների վերաբերյալ հարցին՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ դրա մասին այս պահին չեն կարող խոսել։ 

Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։

ajax-loader