Tag Archives: Կառավարություն

Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...

Կարդալ ավելին »

Կներդնի թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել

Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։ «Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը չի նպաստում հանքարդյունաբերության խնդիրները լուծելուն․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդարանում քննարկել է հանքարդյունաբերության խնդիրները։ Ի՞նչ խոչընդոտներ են ծառացած տնտեսվարողների առջև, և ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք գործադիր ու օրենսդիր մարմիններից՝ ներկայացվող տեսանութում։

Կարդալ ավելին »

Կառավարությունը 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է կիրականացնի գյուղատնտեսության ոլորտում

Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ «Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ «Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը ...

Կարդալ ավելին »

Մինչև 2027-ը դեղագործական արտադրության ծավալը կավելանա 4 անգամ

 Կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։ «Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ։ Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ

Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման` 2022-ի հաշվետվությունը

Կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունում քննարկել են տնտեսական աճի և պարտքի բեռի կառավարելիության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի հարցեր։ Գործադիրից հայտնել են, որ մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների եւ դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող ...

Կարդալ ավելին »
ajax-loader