Tag Archives: Կառավարություն

Կառավարությունը 1,8 մլրդ դրամ հատկացվեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համար

2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագիրը մինչև 2026-ը

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրով պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։ Նախագծով նախատեսվում է որպես ծրագրում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար

ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ֆեյսբուքյան էջից։ Ինչպես նշել է պատգամավորը, վերակառուցման մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա շինարարական ընկերությունները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է։ Ծրագրի արժեքը 175,000,000 ՀՀ դրամ է (մոտ կես միլիոն դոլար): Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով

Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի որսի քանակը

Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որոնց, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 250 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն Արաքս գետից ջուրը կտեղափոխի Մեծամորի գետավազան

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում։ Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում

 Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը    վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը

Շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում։ Հունվարի 11-ին կառավարության նիստին այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր այն  խաղային սարքավորումների մասին է, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում։ Ներկայացնելով «Խաղաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Բադասյանը նշեց, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader