Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը ...
Կարդալ ավելին »Tag Archives: համայնք
Գառնի համայնքի 2 բնակավայրում բենզալցակայաններ են ապամոնտաժվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 12/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմինց հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային ...
Կարդալ ավելին »Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարի՝ պետությանը պատճառած վնասն ամբողջովին վերականգնվել է
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին ու պետությանը պատճառված վնասը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է ...
Կարդալ ավելին »2024-ից համայնքներին տրվող դոտացիաներն աճում են․ Փաշինյան
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։ «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է ...
Կարդալ ավելին »Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից
Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։
Կարդալ ավելին »Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։ Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։ Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի սոցիալական աջակցության տրամադրումը։ Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ ...
Կարդալ ավելին »64 համայնքում 24-ժամյա հերթապահություն է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու համար
ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 967 քաղաքացի ժամը 8:00-ի դրությամբ ապահովվել է կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «ժամը 08։00-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել է հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում: Գործընթացն անընդհատ շարունակելով՝ ՀՀ-ի 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Աշխատանքային խմբեր են ստեղծվել ...
Կարդալ ավելին »307 միլիոն 774,9 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 307 միլիոն 774,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների եւ բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված գումարից 41 միլիոն 889,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում եւ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման եւ վերանորոգման համար։ 26 միլիոն 109,7 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ , Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար։ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքի 30 սուբվենցիոն ծրագրի համար
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ, Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ, ...
Կարդալ ավելին »