Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Ավելի վաղ POLITICO-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ֆրանսիա
Ֆրանսիայի վարչապետն ընդունել է Հայաստան այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը
Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սեբաստիան Լեկորնյուն։ «Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։ Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։ Նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև փետրվարի 19-ին Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթ:Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ:Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 21-ին աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ: Փետրվարի 21-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ...
Կարդալ ավելին »«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը
«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ...
Կարդալ ավելին »Հայ-ֆրանսիական գործակցության զարգացում․ վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ռիմա Աբդուլ Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու
Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։ Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, ...
Կարդալ ավելին »