Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։

Քննարկվել են հայ-ֆրանսիական  պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ajax-loader