ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀԱՄԱՍ
Թրամփը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել բոլոր պատանդներին մինչեւ շաբաթ օրը, այլապես «դժոխք կսկսվի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչեւ շաբաթ կեսօր ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի Սպիտակ տանը, լրագրողների հետ զրույցում։ «Եթե նրանց չվերադարձնեն մինչեւ շաբաթ օրը ժամը 12:00-ն, ես կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել ողջ [պայմանավորվածությունը], եւ դժոխքը կսկսվի: [Սա կլինի նաեւ], եթե նրանց միասին չվերադարձնեն, այլ երկու-երկու կամ մեկ-մեկ»,- ասել է նա։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի այս պահանջը։ «Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։ Երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ռազմական խոսնակ Աբու Ուբայդան հայտնել է, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «ձգձգել է տեղահանված անձանց վերադարձը անկլավի հարավից հյուսիս, Գազայի բնակիչների դեմ կրակ է ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։ «Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։
Կարդալ ավելին »Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի
Իրանը հավանություն կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից», ...
Կարդալ ավելին »Իրանում հայտարարել են, որ Սինվարի ընտրվելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսրայելին կզրկի ապագայից
Յահյա Սինվարի ընտրվելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար նշանակում է, որ պաղեստինցիներն ընտրել են ուղի, որն Իսրայելին զրկում է ապագայի հույսերից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքն է հայտնել Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին։ «Երեկ Յահյա Սինվարի նշանակումը ցույց տվեց այն, թե ինչ ուղի են ընտրել պաղեստինցիները և ՀԱՄԱՍ-ը: Այդ ընտրությունը նշանակում է, որ սիոնիստական վարչակարգը ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարին դեմ լինելու մեջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրեց, որ նա չի ցանկանում պայմանավորվել Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ Այդ մասին ասված է արմատական շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև ...
Կարդալ ավելին »Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սպանել կամ վիրավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի զինյալների 60 %-ին, Քնեսեթում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Ննախարարի խոսքերն է մեջբերում The Jerusalem Post պարբերականը։ Գալանտը նշել է, որ Իսրայելը ցրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի 24 գումարտակների մեծ մասը պատերազմի սկզբում։ «ԻՊԲ-ի գործողությունները, որոնք մինչ այժմ հանգեցրել են ...
Կարդալ ավելին »Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։ «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», – ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նա հավելել ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է ևս չորս պատանդների մահը, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվել էին 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված գրոհի ընթացքում: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ նրանց մարմինները մինչև այժմ մնում են Գազայի հատվածում: Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում: Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ...
Կարդալ ավելին »