Tag Archives: ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերիներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։ Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։ «Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում

Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ​​ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։  Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող վիճակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։  Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։

Կարդալ ավելին »
ajax-loader