ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերիներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։

Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։

«Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

ajax-loader