Tag Archives: գերի

Ադրբեջանից գերիներին վերադարձնելու համար դիվանագիտական և իրավական աշխատանքներ են տարվում․ Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու հետ կապված։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ դիվանագիտական և իրավական։ «Դա հիմնականում արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է։ Այսինքն՝ մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են ...

Կարդալ ավելին »

Հայաստան վերադարձված գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանից վերադարձած գերիները բուժզննում են անցնում. բուժման կարիք չունեցողները կվերադառնան ընտանիքների մոտ

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա։ Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյոք զինծառայողները հարցաքննվելո՞ւ են։  «Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին անցնում ...

Կարդալ ավելին »

Հայ գերիները հատել են ՀՀ սահմանը․ հայտնի են նրանց անունները

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Վարչապետը հրապարակել է զինծառայողների անունները։ 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. Ավագյան Սերոբ Սուրենի – ...

Կարդալ ավելին »

Guardian․ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է գերի նավաստիներին գրված 260 տարվա նամակների թաքստոց

260 տարի առաջ բրիտանացի զինվորների կողմից գերված ֆրանսիացի նավաստիների հարազատների եւ մերձավորների նամակների թաքստոց է հայտնաբերվել, դրանք բացվել եւ առաջին անգամ ընթերցվել են Մեծ Բրիտանիայի արխիվում, տեղեկացրել է Guardian թերթը։ «Ֆրանսիացի նավաստիներին ավելի քան 260 տարի առաջ ուղարկված սիրո նամակների մոռացված փաթեթը, որը մինչ այժմ երբեք բացված եւ կարդացված չի եղել, հայտնաբերվել է բրիտանական ռազմածովային արխիվներում՝ բացահայտելով XVIII դարի ամուսնական ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերիներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։ Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։ «Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader