Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։
Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին: