Իրանի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը պատուհասած ավազամրրիկի հետևանքով 1 մարդ է մահացել, առնվազն 488 մարդ՝ տուժել։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նշվում է, որ տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ անցած երկու օրվա ընթացքում բուժհաստատություններ է դիմել առնվազն 488 մարդ, որոնցից 64-ը հարկադրված է եղել մնալ մասնագետների հսկողության տակ։ Բացի այդ, 1 մարդ մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին հորիզոնական տեսանելիության վատթարացման պատճառով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։ ԱԹՍ-ն ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 ...
Կարդալ ավելին »Իրանն առանձնահատուկ գործընկեր է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության ...
Կարդալ ավելին »Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հարազատներին
Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է ...
Կարդալ ավելին »Տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը Թեհրանում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Կարդալ ավելին »Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։ Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Կարդալ ավելին »Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից ...
Կարդալ ավելին »Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել»,- ասել է նա: Ջավադ Օուջին շեշտել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ