Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։

ԱԹՍ-ն ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։ Mohajer-10-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք և ռումբեր, ինչպես նաև հանդերձված է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համակարգերով:

Արարողության ընթացքում գործարկվել է նաև «Արման-1» կառավարվող ավիացիոն ռումբը։ Բացի այդ, ռազմավարական «Խորամշահր» և «Հաջ Քասեմ» հրթիռները պաշտոնապես հանձնվել են Իրանի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին։

ajax-loader