Tag Archives: ԱԹՍ

Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն

 ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի ...

Կարդալ ավելին »

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի

Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց, որի ընթացքում կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին:   Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունը՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:   Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, ճարտարագիտական ...

Կարդալ ավելին »

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։ ԱԹՍ-ն ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 ...

Կարդալ ավելին »

ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։ Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ «Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», – գրել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել․ վիրավորվել է 2 զինծառայող

 Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին »

Կուբանում և Ռոստովում ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարանների

Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդել են ՌԴ արտակարգ ծառայություններում, հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Անհայտ անօդաչու թռչող սարքի գրոհի պատճառով այրվում է Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարը Սևերսկի շրջանի Իլսկի քաղաքատիպ ավանում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Միջադեպի մասին հայտնել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader