Tag Archives: լեռնահարստացման կոմբինատ

«Սյունյաց երկիրը»՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին

Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ 5,5 տպագրական մամուլ ծավալով (A 4 չափսի 44 էջ) և 1500 տպաքանակով համարն ամբողջապես գունավոր է՝ տպագրված կավճապատ թղթով։ Համարի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Կարդալ ավելին »

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից

Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշել են Բուժքույրերի միջազգային օրը

Բուժքույրերի միջազգային օրը՝ մայիսի 12-ին, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այցելեց ընկերության բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Կաբինետներում շրջայցից հետո կազմակերպված հանդիպմանը Սասուն Ավետիսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բուժքույրերին, ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին՝ կարևորելով նրանց դերը ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու գործում։ Նա նաև նշեց, որ ընկերությունում ոչ մեկի կատարած աշխատանքն ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստում է լեռնահանքային աշխատողներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում լեռնահանքային ուղղության աշխատողների համար, տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մասնագիտական հմտությունները, աշխատանքի անվտանգության ոլորտում իմացությունը բարելավելու, ոլորտի նորամուծություններին, կիրառվող նոր մեթոդներին և չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով Կապանի լեռնահարստացման կոմբինատում արդեն շուրջ երկու ամիս վերապատրաստման դասընթացներ են անցկացվում «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների լեռնահանքային ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին

Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։

Կարդալ ավելին »

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրենին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 4–ին հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա տնօրինության ընթացքում կոմբինատը նոր կյանք և նոր թափ կստանա: Գ. Փարսյանի համոզմամբ տնօրենի գլխավորությամբ ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նոր տնօրենի հետ քննարկել է ձեռնարկությունում առկա վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Այդ մասին  հայտնում են ՏԿԵՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն, և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, ...

Կարդալ ավելին »
ajax-loader