Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշել են Բուժքույրերի միջազգային օրը

Բուժքույրերի միջազգային օրը՝ մայիսի 12-ին, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այցելեց ընկերության բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Կաբինետներում շրջայցից հետո կազմակերպված հանդիպմանը Սասուն Ավետիսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բուժքույրերին, ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին՝ կարևորելով նրանց դերը ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու գործում։

Նա նաև նշեց, որ ընկերությունում ոչ մեկի կատարած աշխատանքն աննկատ չի մնում, և լավագույն արդյունքներ գրանցած աշխատողները համարժեք վերաբերմունքի են արժանանում:

Բուժքույր Նունե Ավանեսյանը բուժքույրերի միջազգային օրվա առթիվ երկարամյա անձնվեր աշխատանքի համար պարգևատրվեց «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի շնորհակալագրով։

ajax-loader