ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Tag Archives: բռնի տեղահանված
Դադարեցված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների տվյալների մուտքագրումն էլեկտրոնային շտեմարան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը գրեթե ամբողջությամբ իրականացված է, այսօրվանից դադարեցված է նրանց անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան: Այդ մասին տեղեկացնում է կառավարությունը: «Այսուհանդերձ, բռնի տեղահանված և մինչ այժմ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են մոտենալ համայնքապետարաններ, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), նրանց տվյալները ևս կհավաքագրվեն, կուղարկվեն ուսումնասիրության և համապատասխանության ...
Կարդալ ավելին »USAID-ը պատրաստ է աջակցել բռնի տեղահանվածների ինտեգրացիոն ծրագրերին. Ալելոն՝ Քերոբյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։ Նախարարը ներկայացրել է ...
Կարդալ ավելին »Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու: Այդ մասին հաըտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:»,- ասել է Բաղդասարյանը: Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է ...
Կարդալ ավելին »ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 158 բուժաշխատող արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմողներից 81-ը բժիշկներ են, 77-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։ Կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և ...
Կարդալ ավելին »Պահուստային ֆոնդից 8 միլիարդ դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել է
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 95 հազար 711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: Հաշվառվածների մեջ գերակշռում են երեխաները: ...
Կարդալ ավելին »