Դադարեցված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների տվյալների մուտքագրումն էլեկտրոնային շտեմարան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը գրեթե ամբողջությամբ իրականացված է, այսօրվանից դադարեցված է նրանց անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան: Այդ մասին տեղեկացնում է կառավարությունը:

«Այսուհանդերձ, բռնի տեղահանված և մինչ այժմ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են մոտենալ համայնքապետարաններ, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), նրանց տվյալները ևս կհավաքագրվեն, կուղարկվեն ուսումնասիրության և համապատասխանության դեպքում կմուտքագրվեն տվյալների էլեկտրոնային շտեմարան»,- ասված է կառավարության Ֆեյսբուքի էջում:

ajax-loader