Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու: Այդ մասին հաըտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:»,- ասել է Բաղդասարյանը:

Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

ajax-loader