Tag Archives: ապօրինի

ԱԱԾ-ի հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Կարդալ ավելին »

Կանեփ աճեցնելու, թմրամիջոց և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 55-ամյա բնակիչը

Երևան քաղաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարակից հողամասում և բակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ...

Կարդալ ավելին »

Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. գործը դատարանում է

Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն ...

Կարդալ ավելին »

Գետիկում ապօրինի անտառահատումների գործով մեկ անձ 3 տարով ազատազրկվել է, 4-ը՝ տուգանվել

«Հայանտառի» Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ, պետությանը պատճառվել է 1 մլն 200 հազար դրամի վնաս: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազությունը, դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով Գետիկի անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբերը, հրահանգել ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. կանխվել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է ...

Կարդալ ավելին »

Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

 Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: «Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է ինստագրամյան էջի  միջոցով իրականացված բրենդային թանկարժեք ժամացույցների ապօրինի առքուվաճառքի դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական ...

Կարդալ ավելին »
ajax-loader