Tag Archives: ապօրինի

Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման ...

Կարդալ ավելին »

Էկոպարեկային ծառայությունը հայտնաբերել է ապօրինի ածխահորեր և փայտանյութ

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Այդ մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։ Այդ մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,- նշեց Ամատունին։ Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա. ՊԵԿ

Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս  հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին  մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն:  Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը

 Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն. դրամը։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։          

Կարդալ ավելին »

Երևանում ապօրինի շինություններն ապամոնտաժվում են (տեսանյութ)

Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։ Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից, և գործընթացը լինելու է շարունակական:

Կարդալ ավելին »

Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ...

Կարդալ ավելին »

Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատելու համար. ԱԳ փոխնախարար

Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում անօրինաբար պահվող հայերին ազատելու համար։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱԳՆ-ն Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ազատելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ինչպես նշված, այնպես էլ անօրինաբար պահվողների մնացած անձանց դեպքերում Հայաստանը եւ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք զբաղվում ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքն ու ռազմամթերքը

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ոստիկանություն։ Այդ մասին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Հաշվի առնելով զենքի շրջանառության ...

Կարդալ ավելին »
ajax-loader