Tag Archives: ապօրինի

«Շողեր» մսուր-մանկապարտեզն ապօրինի օտարվել է. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է «Տելեգրամով» թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում փողերի լվացման 2 դեպք

Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այդ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ ...

Կարդալ ավելին »

Ապամոնտաժվել է ապօրինի գործող ևս 3 բենզալցակայան

Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ  բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում:

Կարդալ ավելին »

Սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ: Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի ...

Կարդալ ավելին »

Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքը հոկտեմբերի 3-ին տեղեկություններ է ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: «Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ...

Կարդալ ավելին »

Լատվիայի քաղաքացին զբաղվել է զենքի ապօրինի առևտրով․ նրա հաշվեհամարին առկա ավելի քան 6 մլն դոլարն արգելադրվել է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: «Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում, զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, ...

Կարդալ ավելին »

Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառույցներն ապօրինի սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու ...

Կարդալ ավելին »

Ավտոլցավկայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ...

Կարդալ ավելին »

Կապանի երաժշտական դպրոցի տնօրենն ապօրինի գործունեությամբ պետությանը պատճառել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: «Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական ...

Կարդալ ավելին »
ajax-loader