Tag Archives: ՌԴ

Ֆինլանդիան մարտի 16-ից կսկսի կալանել ՌԴ համարանիշներով մեքենաները

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 16-ն իրենց մեքենաները դուրս բերել երկրից, քանի որ շաբաթ օրվանից կարող է սկսվել նրանց ավտոմեքենաների կալանումը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Առաջիկա շաբաթ օրվանից ճանապարհներին նկատված ռուսական գրանցմամբ ավտոմեքենաների վարորդները պետք է վերահսկիչ մարմիններին ապացուցեն, որ իրենք իրավունք ունեն ավտոմեքենան օգտագործել Ֆինլանդիայում: Հանձնարարվում է համապատասխան փաստաթղթեր ունենալ ...

Կարդալ ավելին »

ՌԴ մեղադրանքն անհիմն է, «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել։ «Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում ...

Կարդալ ավելին »

Ընդերքօգտագործողները ՌԴ-ում չեն վճարում թափոնների համար, եթե դրանք գործածում են արդյունաբերությունում

Ռուսաստանում հանքարդյունաբերող ընկերությունները կարող են չվճարել ընդերքօգտագործման թափոնների համար, եթե գործածեն դրանց օգտակար հանածոները։ Ռուսաստանյան ընկերությունները զրոյական գործակից են ստանում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար վճարները (NEI) հաշվարկելիս, եթե ընդերքի թափոններից օգտակար հանածոները գործածում են արդյունաբերության մեջ։ Այդ մասին տեղակացնում է rg.ru-ն։ ՌԴ-ում ուժի մեջ են մտել երեք դաշնային օրենքներ, որոնք ուղղված են թափոնների օգտակար բաղադրիչները տնտեսական շրջանառության մեջ ...

Կարդալ ավելին »

ԵՄ նոր պատժամիջոցները կառնչվեն ՌԴ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց․ Bloomberg

ԵՄ պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը կվերաբերի Ռուսաստանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։ Նշվում է, որ մշակվում են նաև տնտեսական նոր սահմանափակումներ, որոնք դժվար թե պատրաստ լինեն մինչև փետրվարի 24-ը։ Յոթնյակի երկրները նույնպես մինչև փետրվարի 24-ը աշխատում են միջոցառումների սեփական փաթեթի վրա: Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ մշակվող ԵՄ հակառուսական ...

Կարդալ ավելին »

Պուտինը Հմայակ Հակոբյանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել աճպարար և հեռուստահաղորդավար Հմայակ Հակոբյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Նման պատվավոր կոչում է շնորհվել նաև նկարիչ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Օլեսյա Ձեբան-Սուդզիլովսկայային և Չելյաբինսկի ֆիլհարմոնիայի «Ուրալ» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Լուկինային։ Հակոբյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ կրկեսի աճպարար-մանիպուլյատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ...

Կարդալ ավելին »

ՌԴ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ քննարկելու Կապանում գլխավոր հյուպատոսություն բացման հարցը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դեսպանությունից, Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Մանրամասն քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն. ՌԴ առողջապահության նախարար

«Ռուս-հայկական առողջապահական» համաժողովը, որն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական ...

Կարդալ ավելին »

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Ռուսաստանն ավարտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈւՊ) դուրս գալու ընթացակարգը երեքշաբթի՝ նոյեմբերի 7-ի գիշերը, նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Նշվել է, որ Մոսկվայի համար միաժամանակ ուժը կորցնում են ԵՍԶՈւՊ-ի հետ կապված Բուդապեշտի 1990թ. նոյեմբերի 3-ի համաձայնագիրը եւ այսպես կոչված Թեւային փաստաթուղթը (1996թ. մայիսի 31)։ «Առաջինը կնքվել է այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի համար սովորական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։ Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader