Tag Archives: ՌԴ

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։ Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունները

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում  հոկտեմբերի 26-ից․ որոնց համաձայն՝ միգրանտը կարող է Госуслуги կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել: Այդ մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ  այժմ միգրանտը և նրա կողմից վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն  ...

Կարդալ ավելին »

Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...

Կարդալ ավելին »

Պետդումայի ընդունած միջուկային զենքի փորձարկնամ արգելքը չեղարկող օրենքն ուղարկվել է Դաշնության խորհուրդ

«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի համաձայնագրի» վավերացումը չեղարկող օրենքն ուղարկվել է ՌԴ Դաշնության խորհուրդ։ Օրենքը ՌԴ պետդումայի կողմից ընդունվել էր հոկտեմբերի 18-ին։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՌԴ խորհրդարանի վերին պալատում օրենքը կքննարկվի հոկտեմբերի 25-ին՝ լիագումար նիստի ժամանակ։ Նույն օրը, երբ Ռուսաստանի պետդուման չեղարկել էր միջուկային զենքերի փորձարկումների արգելքը, Միացյալ Նահանգները փորձարկումներ էր անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։ «NNSA-ի գլխավորած թիմը ստորգետնյա քիմիական ...

Կարդալ ավելին »

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Մարաշի բաժանմունք

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 16-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Բոգդան Լ.-ն:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թ. հունիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոց չի ընտրվել։Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. մոտ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ հարձակում սկսելու մասին

Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հայտարարել է Հյուսիսային ծովով ՌԴ-ի հետ գործընկերության մասին

Հնդկաստանը ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը։ Նա Վլադիվոստոկում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունկովի հետ։ «Հնդկաստանը հավատարիմ է համագործակցությանը Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում՝ գիտակցելով կապերի և առևտրի ընդլայնման համար ...

Կարդալ ավելին »

ԴԱՀԿ պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ՌԴ

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հրավերով օգոստոսի 27-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, պատվիրակության կազմում են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։ Մոսկվայում Արսեն Մնացականյանը և Դմիտրի Արիստովը քննարկել են ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ

2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...

Կարդալ ավելին »
ajax-loader